Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նրա խոսքով՝ սպասվում է եվրոպացի պաշտոնյայի ելույթը Ուկրաինայի խորհրդարանում։
Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները սկսել են Ուկրաինայի կառավարության հետ քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների հարցը: Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաներին։
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 425 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթ: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում ասվում է, որ Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակվել է 38 անօդաչու, որից 24-ը խոցվել է։
Ուկրաինացի պաշտոնատար անձինք, ինչպես նաև հատուկ ծառայություններում լրատվամիջոցների աղբյուրները ՌԴ պաշտպանության նախարարության այս հայտարարությունը դեռևս չեն մեկնաբանել։
Bloomberg-ն իր հերթին նշում է, որ Հյուսիսային Կորեան ունի հրետանային արկերի և հրթիռների աշխարհի ամենամեծ պաշարներից մեկը, որոնք համատեղելի են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից օգտագործվող խորհրդային զենքերի հետ:
Ռուսական զորքերը հոկտեմբերի 23-ի գիշերը հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային հրամանատարությունը:
Ուկրաինայի դիրքերը Դոնեցկի մարզի Ավդեևկայի շրջանում պաշտպանված են։ Այդ մասին իր կիրակնօրյա ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հրթիռակոծության հետևանքով ավերվել է հինգհարկանի բնակելի շենքի երկու շքամուտք։ Այդ մասին հայտարարել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։ Երկու մարդ զոհվել է։